Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա լիբանանահայ սոպրանո Շողիկ Թորոսյանի հետ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա լիբանանահայ սոպրանո Շողիկ Թորոսյանի հետ
29.01.2018 | 14:09

Փետրվարի 7-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա լիբանանահայ սոպրանո Շողիկ Թորոսյանը։

Շողիկ Թորոսյանն իր ուրույն դերն ունի Լիբանանի մշակութային կյանքում։ Նա ելույթներով հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում՝ համագործակցելով անվանի երաժիշտների ու կոլեկտիվների հետ։ Նա իր համերգային ծրագրերում, որպես կանոն, հնչեցնում է Կոմիտաս, հոգևոր երաժշտություն, հայ կոմպոզիտորների երգեր ու ռոմանսներ, ինչպես նաև՝ արիաներ հայկական և արևմտաեվրոպական օպերաներից:


Երգչուհին հանդես է գալիս Կիլիկիո Կաթողիկոսության «Շնորհալի» և Համազգայինի «Գուսան» երգչախումբերի կազմում՝ որպես գլխավոր մենակատար: Նա ելույթներ է ունեցել նաև Հայաստանում։ Երգչուհին ձայնագրել է երկու խտասալիկ՝ «Փունջ մե շարականներ» և «Մեղեդիներ, տաղեր և գանձեր» խորագրերով:
Շողիկ Թորոսյանը ծավալում է նաև մանկավարժական գործունեություն. դասավանդում է համազգայինի «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցում և Հայ Ավետարանական կետրոնական բարձրագույն վարժարանում։


Փետրվարի 7-ին երևանյան համերգի ընթացքում հնչելու են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ֆրանց Շուբերտի, Ջակոմո Պուչինիի, ինչպես նաև հայ կոմպոզիտորների՝ Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի, Տիգրան Չուխաջյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Ստեփան Շաքարյանի, Էդգար Գյանջումյանի, Գևորգ Մանասյանի, Գաբրիել Երանյանի, Արտեմի Այվազյանի հանրահայտ երգեր և արիաներ։

Դիտվել է՝ 1119

Մեկնաբանություններ